Forbes Woman. Ինչն է ավելի լավ անել Երևանում, քան Մոսկվայում14 փետրվարի 2018 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Forbes Woman հանդեսը կազմել է այն գործողությունների ցանկը, որոնք կարելի է նաև Մոսկվայում անել, բայց գերադասելի է Երևանը: Նշվում է, որ Երևանում կարելի է մոռտանալ ղեկի մասին և ոտքով քայլել: «Երևանում չկա ոչ մի միանման փողոց կամ շենք: Կան և վարդագույն տուֆից կառուցված նեոկլասիցիզմի, և կոնստրուկտիվիզմի շինություններ, և հյուղակներ: Տների պատուհանների շրջանակը երիզող զարդաքանդակները նման են հայկական եկեղեցիների քանդակներին՝ դրանք չեն կրկնվում»: Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս գնալ Կասկադ ու Մատենադարան, ջազ համերգ ունկընդրել: «Ջազ այստեղ լսում և նվագում են 1938-ից ի վեր: Malkhas Jazz Club ակումբում կարելի է վայելել Լևոն Մալխասյանի վիրտուոզ նվագը՝ նա իրավամբ համարվում է հայկական ջազի լեգենդ»: Նշվում է, որ ավելորդ չի լինի դուրս գալ Երևանի սահմաններինց և տեսնել ապշեցուցիչ լեռնային տեսարանները և կոլորիտային գյուղերը: Պարբերականը խորհուրդ է տալիս լինել Սևանում, այցելել հեթանոսական Գառնի, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարան: Հոդվածն անդրադառնում է նաև հայկական խոհանոցի արժանիքներին: «Ավանդական հայկական խոհանոցը միայն լավաշը չէ, այնուամենայնիվ արժե փորձել հենց նոր թոնիրում թխված լավաշը՝ անպայման պանրով, թարմ կանաչիով և բանջարեղենով: Թվարկվում են նաև ամենատարբեր տեսակի պանիրները (չեչիլ, չանախ), խաշը, որը 24 ժամ է պատրաստվում, քյուֆթան, հարիսան»: Ուշադրությունից դուրս չի մնացել նաև կոնյակը: «Գնահատելու համար, թե ինչ մանրակրկիտ և բազմափուլ գործընթաց է կոնյակի պատրաստումը՝ կարելի է էքսկուրսիայի գնալ Երևանի կոնյակի գործարան: Այնտեղ կարելի է մանրամասներ իմանալ թորման և կուպաժի մասին, և ամենակարևորը, համտեսել տարբեր աստիճանի թնդության սպիրտեր, որոնց թվում նույնիսկ 1934թ. արտադրանք կա»: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |