Երևանում բասկետբոլի միջազգային մրցաշար կանցկացվի14 փետրվարի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Երևանի 2800-ամյա տոնակատարության շրջանակներում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մայրաքաղաքում կանցկացնի ակումբային ընկերական միջազգային մրցաշար: Այն կկայանա մարտի 10-15-ը նախկին «Միկա» մարզահամալիրում և կանցկացվի շրջանաձև համակարգով: Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանն ասել է, որ Հայաստանի Ա լիգայի առաջությունից մրցաշարին կմասնակցի միայն «Ուրարտուն», հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: «Այս ընկերական միջազգային մրցաշարը Երևանի 2800-ամյակին նվիրված մարզական միջոցառումներից միայն մեկն է: Առայժմ նախատեսված է, որ կմասնակցի 4 թիմ: Մենք համաձայնության ենք եկել Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», Թբիլիսիի «Հունդայի» և Թեհրանի «Արարատ» ակումբների հետ: «Գազպրոմ Մոսկովսկին» և «Հունդային» շատ ուժեղ թիմեր են, ունեն բարձր մակարդակի խաղացողներ և իրենց առաջնությունների առաջատարներն են: «Արարատը» վերջերս հաղթեց Իրանի երկրորդ լիգան և իրավունք ստացավ հանդես գալու Սուպեր լիգայում: Նրանց կազմում բավականին երիտասարդ և խոստումնալից հայ բասկետբոլիստներ կան»,-ասել է նա: Արա Պողոսյանը հավելել է, որ Հայաստանի Ա լիգայից կմասնակցի «Ուրարտուն»: «Մենք ցանկանում ենք, որ այդ մրցաշարը լինի բարձր որակի, իսկ այսօր Ա լիգայից այդ որակը կարող է ապահովել միայն «Ուրարտուն»,-նշել է նա: Ֆեդերացիայի փոխնախագահը հայտնել է, որ «Արցախը» նույնպես ցանկանում է մասնակցել: «Մրցաշարի ձևաչափն այնպիսին է, որ պետք է զույգ թվով թիմեր լինեն, եթե ևս մեկ ակումբի հետ համաձայնության գանք՝ գուցե «Արցախը» ևս մասնակցի»,- ասել է նա: Արա Պողոսյանը նշել է, որ ֆեդերացիան ցանկանում է մրցաշարը դարձնել ավանդական և անցկացնել ամեն տարի: «Այս մրցաշարը մեզ կօգնի հասկանալ Ա լիգայի թիմերի մակարդակը, որակը, արդյո՞ք մրցունակ են Հայաստանից դուրս: «Ուրարտուն» այս կազմով Ա լիգայում հաղթում է բոլոր թիմերին, հարց է, նրանք կկարողանան մրցել արտասահմանյան թիմերի հետ: Իհարկե, «Ուրարտուն» նույնպես կհամալրվի նոր խաղացողներով: Բայց, պարտությունը ողբերգական չէ, սա ընկերական մրցաշար է: Հույս ունենք, որ մեր մարզասերները կաջակցեն մեզ»,- ասել է Արա Պողոսյանը: Մրցաշարը դատելու են հայ մրցավարները: Նրանց հետ աշխատանքներ են տարվում, անցկացվում սեմինարներ՝ որակները բարձրացնելու համար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |