// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին հրավիրել է մասնակցելու մարտի 1-ի վերաբերյալ ԱԺ լսումներին

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին հրավիրել է մասնակցելու մարտի 1-ի վերաբերյալ ԱԺ լսումներին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մասնակցելու ԱԺ-ում կկայանալիք մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին: Այդ մասին պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հղել եմ հետևյալ նամակը․Փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին և անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին»,-ասվում է գրառման մեջ։

Նա նշել է նաև, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ։

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։ «ԵԼՔ խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգան նաեւ Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Հրավիրել ենք նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչին։ Պաշտոնապես կհրավիրենք նաեւ քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Իսկ լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են գրանցվել elq@parliament.amէլեկտրոնային հասցեով»,- գրել էր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

 Ուշագրավ
Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար
ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել
ՀՀԿ խոսնակը նշել է, որ կուսակցությանը ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է Հայաստանին,