// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ նախագահ. Արցախցին իր տունն է պաշտպանել և հենց դրա շնորհիվ հաղթել մարտի դաշտում

ՀՀ նախագահ. Արցախցին իր տունն է պաշտպանել և հենց դրա շնորհիվ հաղթել մարտի դաշտում

PanARMENIAN.Net - Արցախցին իր տունն է պաշտպանել և հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում:

Ուղերձում մասնավորապես ասվում է, որ Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն:

«Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության և հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները: Իր արդար պայքարում արցախցին միայնակ չմնաց. նրան սատարեցին հայորդիներ Հայոց աշխարհի բոլոր կողմերից՝ նեցուկ կանգնելով Արցախի ժողովրդի դատին»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ այդ ճակատագրական ժամանակահատվածում յուրաքանչյուր հայ սրտի թրթիռով ակնկալում էր ոգևորիչ լուրեր Արցախից՝ հավատալով, որ մեր պայքարն արդար է, դիրքերը՝ ամուր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Փառք մեր ընկած հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծեցին: Մենք ամեն վայրկյան մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք մեր կողքին ապրող հերոսներին, ովքեր աննկուն էին ռազմի դաշտում և այդ նույն աննկունությամբ էլ այսօր կռում են Արցախի խաղաղ ու բարեբեր ապագան»,-ասվում է ՀՀ նախագահի ուղերձում:

1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավշրջադարձային: Արցախի ժողովուրդն բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

 Ուշագրավ
ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին
Ըստ նրա ծրագրի՝ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի
Համալիրում մեկնարկել է գագաթնաժողովի պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը 57 մանդատ է ստացել