Ինչով ավարտվեց ՀՀ-ում ավտոբուսներ արտադրելու հավակնոտ ծրագիրը

Ինչով ավարտվեց ՀՀ-ում ավտոբուսներ արտադրելու հավակնոտ ծրագիրը

PanARMENIAN.Net - 2013 թվականին ՀՀ կառավարությունը Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնել էր MED A.KGmbH ընկերությանը, որը տարածքում նախատեսում էր ավտոբուսների արտադրությամբ զբաղվել: PanARMENIAN.Net ը պարզել է, որ ընկերությունն այդպես էլ ոչ մի ավտոբուս չի արտադրել:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից հայտնեցին, որ տարածքը 5 տարի առաջ վարձակալած ընկերությունը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչի պատճառով դատական ակտի հիմքով լուծվել է ընկերության հետ կնքված պայմանագիրը, գույքն էլ հետ է հանձնվել:

«Միկոյան 18 հասցեում գտվող գույքը հետ է հանձնվել դեռևս 2016 թվականին: Առաջին երեք փուլերով նախատեսված ներդրումային պարտավարությունների չկատարման արդյունքում հաշվարկվել է $180.000-ի չափով տույժ, որի բռնագանձումը գտնվում է հարկադիր կատարման վարույթում»,- նշվում է պատասխանի մեջ:

ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի16-ի N 34-Ա որոշմամբ, MED A.KGmbH ընկերությունը պարտավոր էր վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով $7 մլն ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---