// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մանհեթենի ահաբեկչության կազմակերպիչը ցմահ ազատազրկվել է

Մանհեթենի ահաբեկչության կազմակերպիչը ցմահ ազատազրկվել է

PanARMENIAN.Net - Ահմադ Հան Ռահիմին Աֆղանստանից ամերիկյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել 2016-ի սեպտեմբերին Նյու Յորքում ահաբեկչութան կազմակերպման մեղադրանքով:

Նա մեղավոր է ճանաչվել 8 մեղադրական կետով, այդ թվում Նյու Ջերսի նահանգում պայթյունի կազմակերպման համար, և պետք է 563.000 դոլար վճարի որպես փոխհատուցում ահաբեկչությունից տուժածներին: Այդ մասին գրում է Meduza-ն CNN-ի վրա հղումով:

Ըստ Fox News-ի, Ռահիմին չի զղջացել կատարվածի համար: Ավելին՝ սպասելով դատին Նյու Յորքի մեկուսարանում, նա ակտիվ քարոզել է բանտախցի մյուս բանտարկյալներին մասնակցել ահաբեկչական գործունեությանը:

2016-ի սեպտեմբերի 17-ի երեկոյան Մանհեթենում ինքնաշեն ռումբ պայթեց, որի հետևանքով մոտ 30 մարդ վիրավորվեց: Պայթյունի վայրից քիչ հեռու ոստիկանությունը ևս մեկ պայթուցիկ հայտնաբերեց, որը չէր հասցրել պայթել: Երկու օր անց իրավապահները դուրս եկան պայթյունների կազմակերպման մեջ մեղադրվող Ահմադ Հան Ռահիմիի վրա, որը ձերբակալվեց Լինդեն քաղաքում փոխհրաձգությունից հետո:

Ռահիմին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2011-ին: Ինքը չի խոստովանել իր մասնակցությունը պայթյուններին: Ըստ նրա հոր, Ռահիմին ուրախ էր, որ պայթյունների հետևանքով ոչ ոք չի զոհվել:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը