// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցումը մեկնարկել է

Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցումը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Ըստ նրա՝ այս պահին «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը միջոցառումներ է ձեռնարկում՝ վթարված կոյուղագիծը կառուցելու և շահագործելու համար:

«Այստեղ աշխատանքներ են տարվում՝ խնդրին լուծում տալու նպատակով։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներից մեկն ասաց՝ իրենց հանձնարարել են փորել, իրենք էլ փորում են, ոչնչից տեղյակ չեն։ Կարճ ժամանակ անց մոտեցավ նաև խողովակներով բեռնված մեքենան», - գրել է Ավագանու անդամը:

Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ հարակից շենքերի բնակիչներն ասել են, որ տարիներ շարունակ բողոքել են տարբեր պետական կառույցներին, սակայն խնդիրը լուծում չի ստացել։

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել:

Խմբակցության անդամները սկզբում բժշկական դիմակներ են հագել և բացել կոյուղաջրերով լցված ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Մարինա Խաչատրյանը փորձել է տարան ձեռքը մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չեն տվել նրան, ինչից հետո նա լցրել է տարայի պարունակությունը հատակին։ ՀՀԿ-ականները փորձել են կանգնեցնել նախաձեռնության հեղինակների գործողությունները, այնուհետև դիամադրության հանդիպելով, քաշքշելով հարվածելով փորձել են դուրս բերել նրանց: Մասնավորապես, ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը դուրս է շպրտել դահլիճից Մարինա Խաչատրյանին։

«Երկիր Ծիրանիի» անդամները պարզաբանել են, որ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում, քանի որ վնասվել է ՔԿՀ-ի կոյուղատարը, և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս:

 Ուշագրավ
Ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ
«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել
Վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59.100.000 դրամ շահութահարկ և 119.500.000 դրամ ավելացված արժեքի հարկ:
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին