STARTPHONE 10.500 սակագնային պլան՝ կանխավճարի և ավելի կարճաժամկետ բաժանորդագրության հնարավորությամբ

STARTPHONE 10.500 սակագնային պլան՝ կանխավճարի և ավելի կարճաժամկետ բաժանորդագրության հնարավորությամբ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է իր բաժանորդներին, որ STARTPHONE 10 500 սակագնային պլանին բաժանորդագրվելիս 39.000 դրամ կանխավճար վճարելու դեպքում՝ բաժանորդագրության ժամկետը կկազմի 18 ամսվա փոխարեն՝ 12, իսկ 24 ամսվա փոխարեն՝ 18 ամիս:

Նշված պայմաններով սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում կարելի է ստանալ հետևյալ մոդելները՝ Honor 5C, Samsung Galaxy J3 2017, Nokia 5, Huawei Y7, Alcatel A5 LED, Samsung J7 Neo, Blu Vivo XL2:

Նշված պայմաններով սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում կարելի է ստանալ հետևյալ մոդելները՝ Samsung J710, Honor 6X, Alcatel IDOL 4, Honor 6C, Samsung J510, Samsung A310 :

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է STARTPHONE 10 500 սակագնային պլանին ավելի կարճաժամկետ բաժանորդագրվելու հնարավորության առաջարկ՝ հաշվի առնելով բաժանորդների ցանկությունը: Բաժանորդի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետադարձ կապը թույլ է տալիս մշտապես բարելավել ու կատարելագործել ծառայություններն ու դրանց տրամադրման պայմանները՝ դրանք առավելագույնս համապատասխանեցնելով բաժանորդի փոփոխվող կարիքներին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

STARTPHONE 10 500 սակագնային պլանի շրջանակում ֆիքսված 10.500 դրամ ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս բաժանորդը ստանում է 10 000 ՄԲ ինտերնետ, 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 50 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ուղարկելու հնարավորություն:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---