ՀՀ-ն՝ ռուսաստանցի զույգերի համար գարնան «ռոմանտիկ» ուղղությունների ցանկում

ՀՀ-ն՝  ռուսաստանցի զույգերի համար գարնան «ռոմանտիկ» ուղղությունների ցանկում

PanARMENIAN.Net - Հայաստանը հայտնվել է գարնանը ռուսաստանցի զույգերի համար «ամենառոմանտիկ» ուղղությունների տասնյակում: Ռուսաստանյան «Ինտեֆաքս» գործակալության փոխանցմամբ, երկիրը 5-րդն է ավիատոմսերի որոնման Aviasales ծառայության գարնանային ռոմանտիկ ուղղությունների վարկանիշում:

Ռոմանտիկ զբոսաշրջային ուղղությունների ցանկը գլխավորում է Ռուսաստանը: Ցանկում հայտնվել են նաև Թաիլանդը, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Վրաստանը, Գերմանիան, Չեխիան ու Ֆրանսիան:

Ծառայության հանրային կապերի ղեկավար Յանիս Դզենիսի խոսքով, այս ուղղություններն առանձնանում են մեծ զբոսաշրջային հոսք ունեցող երկրներից նրանով, որ դրանց շարքում չկան լեռնադահուկային հանգստավայրերով հայտնի երկներ:

Ավելի վաղ, Հայաստանը հայտնվել էր նաև ռուսաստանցի զբոսաշրջիկների համար 2018 թվականի ամենամատչելի ուղղությունների հնգյակում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---