Apple-ը կփոքրացնի նոր iPhone-ների էկրանի կտրվածքը

Apple-ը կփոքրացնի նոր iPhone-ների էկրանի կտրվածքը

PanARMENIAN.Net - Apple կորպորացիան կփոքրացնի նոր iPhone-ների էկրանի վերին մասի կտրվածքը սմարթֆոնների նոր թողարկումներում՝ 2018-ին: Այդ մասին հայտարարել են Barclays-ի վերլուծաբանները:

Ըստ մասնագետների, 2018-ին զգալի փոփոխություններ TrueDepth սենսորի աշխատանքում չեն լինի: Այդպիսով, ընկերությունը մտադիր է նվազագույնի հասցնել առաքումների ժամկետների խախտման ռիսկերը՝ նման դեպքեր եղան iPhone X-ի պարագայում: Սակայն, մտադրություն կա փոքրացնելու չափը, ինչը թույլ կտա նվազեցնել նաև էկրանի առջևի պանելի կտրվածքը, գրում է Lenta.ru-ն MacRumors-ի վրա հղումով:

Վերլուծաբանները հաստատել են, որ Apple-ը iPhone X-ի 3 «հետնորդ» կթողարկի առանց շրջանակի էկրանով: Երկուսը կունենան OLED դիսփլեյներ 5,8 և 6,5 դյույմ անկյունագծով, իսկ երրորդը՝ 6,1 դյույմանոց IPS մատրիցա, TrueDepth տեսախցիկով: Ընկերությունը կներկայացնի նաև Face ID-ով iPad, նշում են մասնագետները:

iPhone X-ը ներկայացվել է 2017-ի աշնանը: Սմարթֆոնի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է անգամ մթության պայմաններում աշխատող դեմքերը տարբերող տեխնոլոգիա, որը ստացել է Face ID անվանումը: Ընկերությունը պնդում է, որ սա առավել անվտանգ տեխնոլոգիան է, որը կճանաչի օգտատիրոջն անգամ ակնոց կրելիս կամ սանրվածքը փոխելիս:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---