Գերմանացի քաղգործիչ. Այս ուղտապան թուրքերը պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են

Գերմանացի քաղգործիչ.  Այս ուղտապան թուրքերը պետք է  վերադառնան այնտեղ, որտեղից եկել են

PanARMENIAN.Net - «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության անդամ Անդրե Պոգենբերգը «ուղտապան» և «քիմիոն վաճառողներ» է անվանել գերմանաբնակ թուրքերին: Նա միևնույն ժամանակ ասել է, որ թուրքերը Օսմանյան կայսրության ժառանգներն են, որտեղ 1915-1923 թվականներին իրականացվել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է թուրքական Daily Sabah-ը:

Պոգենբերգն այսպես արձագանքել է թուրքական այն խմբերին, որոնք ընդդիմացել են Գերմանիայի կառավարության կողմից առաջարկված կոալիցիոն համաձայնագրում ներքին գործերի նախարարության վերաբերյալ հայեցակարգին՝ պատճառաբանելով, թե այն վերադարձնում է երկիրը նացիստական ժամանակաշրջան և մասնատում է այն:

«Այս քիմիոն վաճառողները ցեղասպանության են ենթարկել 1,5 մլն հայերի և ուզում են ինչ-որ բան սովորեցնել մեզ պատմության կամ հայրենիքի մասին: Նրանք խելագար են: Այս ուղտապանները պետք է բնակվեն այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է քաղաքական գործիչը:

Պոգենբերգը 2016-ին եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոն-Անհալթ երկրամասի առաջատար թեկնածուներից պետական ընտրություններում: Նա նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դաշնային խորհրդի անդան է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---