Հունաստանի նախկին արտգործնախարար. Լավ թուրքը մեռած թուրքն է

Հունաստանի նախկին արտգործնախարար. Լավ թուրքը մեռած թուրքն է

PanARMENIAN.Net - Հունաստանի նախկին արտաքին գործերի նախարար Թեոդորոս Պանգալոսը, անդրադառնալով Էգեյան ծովում Քարդաք և հարակից կղզիների շուրջ Հունաստանի և Թուրքիայի միջև ծագած վեճին, ասել է, որ «լավ թուրքը միայն մեռած թուրքն է»: Այս մասին նախկին պաշտոնյան ասել է հունական Еkathimerini կայքին:

«Թշնամին անխիղճ է՝ անկախ այն բանից, թե մենք որքան բարյացակամ կլինենք: Լավ թուրքը մեռած թուրքն է: Ես վստահ եմ սրանում, քանի որ չեմ հանդիպել լավ թուրքի: Թուրքն արդարության զգացում չունի», - ասել է նա:

Նախկին պաշտոնյան նշել է, որ Հունաստանը Թուրքիայի պատճառով լուրջ մարտահրավերի է առերեսվել:

Հունվարի 28-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իրենց նավը Հունաստանի ՊՆ ղեկավարի նավին արգելել է մոտենալ «Էգեյան ծովում թուրքական կղզիների»: Հունական կողմը տարածել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ հույն նախարարը իր ցանկացած կղզին հասել է:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը պնդել էր, որ իրենց առափնյա անվտանգության նավի զգուշացումից հետո հունական նավը, որի տախտակամածին նաև այդ երկրի պաշտպանության նախարարն էր, «Լքել է Թուրքիայի տարածքային ջրերը»:

1932 թ. Թուրքիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով Իմիա (Քարդաք) կզղին և ևս 11-ը անցնում են Իտալիային, իսկ այնուհետև՝ Հունաստանին: Սակայն Թուրքիան մինչև օրս փորձում է խախտել այդ համաձայնագրի պայմաններն ու կղզիներն ամբողջությամբ միացնել իր տարածքին: Իմիայում կողմերի միջև առաջին լուրջ միջադեպը գրանցվել է 1996 թ., երբ կողմերը պատերազմի եզրին էին կանգնած: Իրավիճակին միջամտել են ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել պատերազմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---