// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ապրիլից «Պոբեդա» ավիաընկերությունը Սանկտ Պետերբուրգ-Գյումրի չվերթներ կիրականացնի

Ապրիլից «Պոբեդա» ավիաընկերությունը Սանկտ Պետերբուրգ-Գյումրի չվերթներ կիրականացնի

PanARMENIAN.Net - «Պոբեդա» լոուքոսթերը նոր չվերթ է բացում Սանկտ Պետերբուրգ-Գյումրի ուղղությամբ: Թռիչքներն իրականացվելու են Boeing 737-800 ինքնաթիռով, շաբաթական 2 անգամ:

Նոր չվերթով առաջին թռիչքը կիրականացվի ապրիլի 18-ին, հայտնում է polet.me-ն:

Տոմսերի արժեքը հետադարձով կլինի 5000-10.000 ռուբլի (մոտ 42.000-84.000 դրամ):

«Պոբեդա» լոուքոսթերը թռիչքներ է իրականցնում Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղությամբ 2016-ի դեկտեմբերից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանցիների շրջանում 2 անգամ աճել է դեպի Գյումրի ավիաուղևորությունների պահանջարկը: Այդ մասին հայտարարել է OneTwoTrip զարգացման տնօրեն Արկադի Գինեսը:Փորձագետը դա կապում է Մոսկվա-Գյումրի թռիչքներ իրականացնող լոուքոսթերի և ավիտոմսերի բավականին մատչելի գների հետ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ հպարտ է, որ մարդիկ քվեարկել են հօգուտ կնոջ
Պիրոցցիի ներկայացրած օրինագիծը լիակատար համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին
Թանգարանը բազմաֆունկցիոնալ հարթակ կհանդիսանա, թանգարանին կից նաև գրադարան կգործի
Վերջերս Boiler Room անցկացվեց Թբիլիսիում, որից հետո՝ Բաքվում, իսկ մարտի 9-ին՝ Երևանում