Միլիարդատեր Գալիցկին վաճառել է 24 տարի առաջ ստեղծած բիզնեսը

Միլիարդատեր Գալիցկին վաճառել է 24 տարի առաջ ստեղծած բիզնեսը

PanARMENIAN.Net - «Մագնիտ» հիպերմարկետների ցանցի հիմնադիր և սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ՎՏԲ խմբին է վաճառել իր գրեթե ամբողջ բաժնեմասը բիզնեսում, որը ստեղծել է 24 տարի առաջ: Նա վաճառել է բաժնետոմսերը 138 մլրդ ռուբլիով:

ՎՏԲ կողմից «Մագնիտ» հիպերմարկետների ցանցի բաժնետոմսերի 29,1%-ի գնման մասին համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 16-ին, Սոչիի ներդրումային համաժողովում:

Այսպիսով ՎՏԲ-ն է դառնում «Մագնիտի» խոշորագույն բաժնետերը: Այդ մասին հայտարարել է ՎՏԲ խմբի ղեկավար Անդրեյ Կոստինը, գրում է Forbes.ru-ն:

Գալիցկին հեռանում է ընկերությունից՝ պահպանելով «Մագնիտի» բաժնետոմսերի միայն 3%-ը:

Ըստ «Վեդոմոստիի», Գալիցկին ասել է, որ ապրելու է Կրասնոդարում և զբաղվելու է մանկապատանեկան ֆուտբոլով: Գործարարը նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Նա Կրասնոդարում զբոսայգի է կառուցել, որը գտնվում է «Կրասնոդար» մարզադաշտի հարևանությամբ: Այգին բացվել է 2017-ի սեպտեմբերի 28-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գալիցկու կարողությունը մեկ օրում նվազել է $606 միլիոնով: Այժմ նրա կարողությունը $6,121 մլրդ է: Պատճառը՝ «Մագնիտի» եռամսյա հաշվետության հրապարակմանը հաջորդած բաժնետմոսերի գների անկումն էր: 2017-ի հոկտեմբերի 19-ին, երբ 1 բաժնետոմսը գնահատվում էր 9445 ռուբլի, միլիարդատիրողջ կարողությունը կազմում էր մոտ $6,727 մլրդ:Սակայն հոկտեմբերի 20-ին, հաշվետվության հրապարակումից հետո, բաժնետոմսերի գնի գրեթե 12 տոկոսով անկում գրանցվեց:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---