Պատգամավոր. Իսրայելն ուզում է ՀՀ ԱՏԳ ստեղծմանը մասնակցել

Պատգամավոր. Իսրայելն ուզում է ՀՀ ԱՏԳ ստեղծմանը մասնակցել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի Իսրայել կատարած այցի շրջանակում քննարկվել է Հայաստան-Իսրայել առևտրաարդյունաբերական համագործակցությունը։ Այդ մասին հայտարարել է պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Նա հավելել է, որ Իսրայելը բավականին հետաքրքրված է ազատ տնտեսական գոտու ստեղծմանը մասնակից լինելու հարցով, հայտնում է Aysor.am-ը:

«Իսրայելական կողմը, նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, բավականին հետաքրքիր առաջարկությամբ է հանդես եկել՝ ազատ տնտեսական գոտու ստեղծմանը մասնակից լինել և այդ գոտում տնտեսական գործունեություն իրականացնել», - լրագրողների հետ զրույցում նշել է Գագիկ Մելիքյանը։

Պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Գորգիսյանը։ Պատվիրակությունը ղեկավարել է Գագիկ Մինասյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---