Վրաստանում կարմրուկի համաճարակ է

Վրաստանում կարմրուկի համաճարակ է

PanARMENIAN.Net - Վրաստանում կարմրուկի համաճարակ է՝ թաքցնելու բան չկա: Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների և հասարակական առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Այսօրվա դրությամբ գրանցվել է 268 դեպք: Հատկապես շատ են հիվանդացության դեպքերը Աջարիայում՝ 65-70%-ը, սակայն աճում է հիվանդների քանակը նաև Թբիլիսիում»,-ասել է Գամկրելիեձն, գրում է «Գրուզիա Օնլայնը»: Գամկրելիձեն կոչ է արել բնակչությանը պատվաստվել:

«Ցավոք երեխաներից շատերը չեն պատվաստվել կարմրուկից: Բավականին մանրակրկիտ վերլոււծություն է կատարվել մանկապարտեզներում, դպրոցներում: Սակայն բարձր է հիվանդացության մակարդակը նաև մեծահասակների, հատկապես 20-40 տարեկանների մոտ, և հատկապես կանանց շրջանում:

Հատկապաես պետք է պատվաստվեն այն կանայք, որոնք մտադիր են մայրանալ: Եթե մայրը պատվաստված չէ կամ չի հիվանդացել կարմրուկով, չի փոխանցի իմունիտետը երեխային: Հիվանդացության դեպքերի 17%-ը գրանցվել է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում: Կարմրուկը հատկապես վտանգավոր է վաղ մանկության շրջանում և հղի կանանց համար»,-ասել է Գամկրելիձեն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում: 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին հորդորել է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ։

Հայաստանում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարենպաստ է, տեղական դեպքեր չեն գրանցվում։ Արձանագրվում են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում 2017 թվականին գրանցվել է կարմրուկի մեկ բերովի դեպք՝ Ռուսաստանից ժամանած չպատվաստված

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---