Հասարակական տրանսպորտը Գերմանիայում կարող է անվճար դառնալ

Հասարակական տրանսպորտը Գերմանիայում կարող է անվճար դառնալ

PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունն առաջարկում է անվճար դարձնել երթևեկությունը հասարակական տրանսպորտով: Շրջակա միջավայրի նախարար Բարբարա Հենդրիքսը, գյուղնախարար Քրիստիան Շմիդտը և դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը նամակ են հղել շրջակա միջավայրի հարցերով եվրահանձնակատար Կարմեն Վելյեին՝ առաջարկելով չեղարկել հասարակական տրանսպորտի ուղեվարձը Գերմանիայի քաղաքներում:

Դա կոչված է խթանելու, որ քաղաքացիներին ավելի հաճախ օգտվեն տրանսպորտից և քիչ երթևեկեն մեքենայով, ինչը կնպաստի վնասակար արտանետումների պարունակության նվազեցմանը մթնոլորտում, գրում է «Կոմերսանտը»:

Արտանետումների մակարդակը խախտելու համար Եվրահանժաղովը կարող է տուգանել Գերմանիային և ևս 8 երկիր:

Գերմանիայի կառավարությունն առաջարկել է փորձնական կիրառել առաջարկը 5 քաղաքում՝ Բոննում, Էսսենում, Մանհեյմում, Ռոյթլինգենում և Հերենբերգում:

Առաջարկը բազում հարցեր է առաջացրել հենց բուն Գերմանիայում: Քաղաքային իշխանությունները և տրանսպորտային ընկերությունները վախենում են այդ միջոցի կիրառման դեպքում մեծ ծախսերից, բացի այդ, եթե ուղևորահոսքի կտրուկ ավելացում լինի, հարկ կլինի ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը:

Ակտիվ բանավեճի արդյունքում Գերմանիայի իշխանություններն արդեն մեղմացրել են առաջարկը՝ տեղական իշխանություններն իրենք պետք է որոշեն, թե արտանետումների նվազեցման համար ինչ միջոցներ կձեռնարկեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---