Զոհված ազատամարտիկների ավանդների ժառանգներն ապրիլին փոխհատուցում կստանան

Զոհված ազատամարտիկների ավանդների ժառանգներն ապրիլին փոխհատուցում կստանան

PanARMENIAN.Net - Պետությունը Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ 2018 թվականի ապրիլին, կփոխհատուցի ԽՍՀՄ Խնայբանկում ավանդներ ներդրած այդ պահի համար հաշվառված ազատամարտիկներին: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախգծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով առաջարկվում է նաև ավանդի փոխհատուցում տրամադրել Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց:

Փոխհատուցում է նախատեսվում նաև փոխհատուցում հատկացնել 1932 թվականի դեկ¬տեմ¬բերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---