2017-ին Երևանում գրպանահատության 234 դեպք է բացահայտվել

2017-ին Երևանում  գրպանահատության 234 դեպք է բացահայտվել

PanARMENIAN.Net - 2017 թվականին Երևանում ոստիկանները բացահայտել են գրպանահատության 234 դեպք: Հայաստանի ոստիկանության տվյալներով, 2018 թվականի հունվարի մեկից մինչև փետրվարի 16-ը բացահայտվել է գրպանահատության 34 դեպք։

Հայաստանում 2017 թվականին 2016 թվականի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 8,1%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի դրանց թիվը կազմել է 20.284՝ 2016-ի 18.764-ի համեմատ:

0,5%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ մասնավորապես սպանությունների թիվը 2016-ի 66 դեպքից 2017-ին հասել է 49 դեպքի, մահափորձերինը՝ 36 դեպքից հասել է 23-ի:

Հանցագործությունների թվով ամենաբարձր ցուցանիշն ունի Երևանը: Մայրաքաղաքին բաժին է ընկնում հանրապետությունում գրանցված հանցագործությունների կեսից ավելին՝ 50,3 %-ը: Երևանն առաջինն է նաև ծանր հանցագործությունների ցուցանիշով՝ ծանր հանցագործությունների ընդհանուր թվի 57,5 %-ը:

Երևանին հանցագործությունների բարձր ցուցանիշով հաջորդում է Կոտայքի մարզը: Հանցագործությունների ամենացածր ցուցանիշն ունեցող մարզը Վայոց ձորն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---