ԶԼՄ-ներ. Թուրքերն Աֆրինում քլոր են կիրառել բնակիչների դեմ17 փետրվարի 2018 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսային Աֆրինում թունավոր նյութեր են կիրառել, ինչի արդյունքում վեց մարդ է հոսպիտալացվել: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է, մյուս չորսի ինքնազգացողությունը կայունացել է: «Մենք այժմ փորձում ենք պարզել, թե ինչ թունավոր գազ է կիրառվել գնդակոծության ժամանակ», - ասել են սիրիացի բժիշկները: Քրդական Firat լրատվամիջոցի փոխանցմամբ, սիրիացի բժիշկները եկել են եզրահանգման, որ թուրքերը և նրանց աջակցող զինյալները քաղաքացիականների նկատմամբ քլոր են կիրառել: Հունվարի 20-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, որը Սիրիայի անբաժանելի մասն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |