Ֆեդերերը գերազանցել է Աղասիի ռեկորդն ու դարձել աշխարհի ամենատարեց առաջին ռակետը![]() 17 փետրվարի 2018 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայտնի շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Ռոտերդամում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է Ռոբին Հասեին՝ 4:6, 6:1, 6:1, և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Դրա շնորհիվ Ֆեդերերը դարձել է աշխարհի առաջին ռակետը: 36-ամյա թենիսիստը գերազանցել է Անդրե Աղասիի ռեկորդը, որը առաջին ռակետ է եղել 33 տարեկանում և 133 օր, գրում է Eurosport-ը: Ֆեդերերեը 20 անգամ հաղթող է ճանաչվել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Rotterdam Open-ի հաղթող Ֆեդերերը դարձել է 2005-ին և 2012-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |