Քրդերը հերքում են. Սիրիայի կառավարության հետ չեն բանակցել17 փետրվարի 2018 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) բանակցություններ չեն վարել Աֆրին և մերձակա բնակավայրեր Սիրիայի բանակի մուտք գործելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է YPG հրամանատարներից մեկը՝ Ռոժհատ Ռոժը: «Տեղեկատվությունն այն մասին, որ սիրիացի զինվորականները պատրաստվում են Աֆրին մտնել, չի համապատասխանում իրականությանը: Մենք չենք բանակցել սիրիական կառավարության հետ այդ հարցի շուրջ և համապատասխանաբար, ոչ մի պայմանագիր չենք կնքել»,-ասել է Ռոժը, գրում է Lenta.ru-ն Sputnik-ի վրա հղումով: Ավելի վաղ «Ալ Մայադին» հեռուստաալիքը սեփական իրազեկ աղբյուրի վրա հղումով հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը և քրդերի ինքնապաշտպանական ուժերը պայմանավորվել են, որ սիրիական զորքերը կմտնեն Աֆրին՝ պաշտպանելու համար այդ շրջանը: Ըստ աղբյուրի, որոշումն ընդունվել է առաջին հերթին Թուրքիայի և նրա դաշնակից ուժերի հարձակումները հետ մղելու նպատակով: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |