Մոուրինյոն նոր կիսապաշտպան է փնտրում ՄՅՈւ-ի համար

Մոուրինյոն նոր կիսապաշտպան է փնտրում ՄՅՈւ-ի համար

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը մտադիր է նոր կիսապաշտպան գնել: Այս մասին գրում է Sky Sports-ը:

Պորտուգալացի մարզիչը ցանկանում է փոխարինող գտնել «կարմիր սատանաների» կիսապաշտպան Մայքլ Կարիկին: 36-ամյա անգլիացի ֆուտբոլիստը լքելու է ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ ավարտելով իր 12-ամյա կարիերան այստեղ:

«Մեզ նոր կիսապաշտպան է հարկավոր, քանի որ կորցնում ենք Մայքլ Կարիկին», - ասել է Մոուրինյոն:

Ավելի վաղ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ թիմի ավագ Մայքլ Կարիկը կարող է ընդգրկվել թիմի մարզչական շտաբում: 36-ամյա ֆուտբոլիստը դուրս չի եկել խաղադաշտ սեպտեմբերից սրտի հետ կապված խնդրի պատճառով:

«Մայքլը գիտի, որ իմ մարզչական շտաբում մեկ ազատ աթոռ կա նրա համար»,- ասել է Մոուրինյոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---