Մոուրինյոն նոր կիսապաշտպան է փնտրում ՄՅՈւ-ի համար17 փետրվարի 2018 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը մտադիր է նոր կիսապաշտպան գնել: Այս մասին գրում է Sky Sports-ը: Պորտուգալացի մարզիչը ցանկանում է փոխարինող գտնել «կարմիր սատանաների» կիսապաշտպան Մայքլ Կարիկին: 36-ամյա անգլիացի ֆուտբոլիստը լքելու է ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ ավարտելով իր 12-ամյա կարիերան այստեղ: «Մեզ նոր կիսապաշտպան է հարկավոր, քանի որ կորցնում ենք Մայքլ Կարիկին», - ասել է Մոուրինյոն: Ավելի վաղ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ թիմի ավագ Մայքլ Կարիկը կարող է ընդգրկվել թիմի մարզչական շտաբում: 36-ամյա ֆուտբոլիստը դուրս չի եկել խաղադաշտ սեպտեմբերից սրտի հետ կապված խնդրի պատճառով: «Մայքլը գիտի, որ իմ մարզչական շտաբում մեկ ազատ աթոռ կա նրա համար»,- ասել է Մոուրինյոն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա |