Ջավախքում փոքր ճոպանուղի կտեղադրվի

Ջավախքում փոքր ճոպանուղի  կտեղադրվի

PanARMENIAN.Net - 2019 թվականին Ջավախքում, Խեվսուրեթիում և Բարիսախոյում կտեղադրվեն փոքր ճոպանուղիներ: Jnews-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

«Դուք գիտեք, որ մենք սկսեցինք գյուղերում տեղադրել փոքր ճոպանուղիներ, որեսզի Վրաստանի բոլոր լեռնային շրջանների երեխաները կարողանան օգտվել դրանցից, ինչպես նաև զբաղվեն ձմեռային սպորտի տեսակներով ոչ միայն երկրի միջազգային հանգստավայրերում, այլ նաև իրենց գյուղերում», – ասել է վարչապետը:

Կվիրիկաշվիլիի խոսքով, գերմանական արտադրության մի քանի ճոպանուղիներ արդեն տեղադրվել են Սվանեթիի մի քանի գյուղերում, և այս նախաձեռնությունը շարունակվելու է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---