Չինաստանում պաշտոնյաների համար բանտում նոր ազատազրկվածների համար տեղ չկա

Չինաստանում պաշտոնյաների համար  բանտում  նոր ազատազրկվածների համար տեղ չկա

PanARMENIAN.Net - Չինաստանում պաշտոնյաների համար նախատեսված «Կինչենգ» կոչվող բանտում տեղ չկա նոր բանտարկյալների համար: Meduza-ի փոխանցմամբ, այս մասին չինական լրատվամիջոցներից մեկին պատմել է Շանհայի քաղաքական գիտությունների և իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Վանգ Ժիլյանգը:

«Վագրերի վանդակ» անունով հայտնի բանտում ազատազրկման դատապարտված քաղաքական գործիչների թիվն անցնում է մեկ միլիոնը: Այն ծանրաբեռնվել է բանտարկյալներով Չինաստանի գործող նախագահ Սի Ցինփինի՝ 2012 թվականին իշխանության գալուց հետո: Այդ ժամանակ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արշավ սկսվեց, որի ընթացքում ազատազրկման դատապարտվեցին բազամթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Չինական Նոր տարուց երկու շաբաթ առաջ բանտի ղեկավարությունն արգելել է հարազատների այցելությունները:

Չինաստանի կոմունիստական իշխանությունը ԽՍՀՄ-ի օգնությամբ բանտը կառուցել է 1958 թվականին: Այն ի սկզբանե նախատեսված է եղել քաղաքական հանցագործների համար: Մինչև 1960-ականները բանտում հայտնվել են չինական ազգայնական «Գոմինդան» կուսակցության անդամները: Այժմ այստեղ պահվում են երկրի հանրային անվտանգության նախկին նախարարը, Չունցին Բո Սիլայ քաղաքի նախկին քաղաքապետը և այլ պաշտոնյաներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---