Վարդենյաց լեռնանցքը փակ է19 փետրվարի 2018 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փետրվարի 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Արարատի և Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն |