«Կորնետ» հակատանկային համալիրներն արդեն հայկական բանակի զինանոցում են

«Կորնետ» հակատանկային համալիրներն արդեն հայկական բանակի զինանոցում են

PanARMENIAN.Net - Հայկական զինված ուժերն արդեն համալրվել է ռուսական արտադրության «Կորնետ-է» հակատանկային հրթիռային համալիրներով։ Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի փետրվարի 17-ի թողարկմանը։

«Կորնետ-է»-ով համալրված զորամասերից մեկի դիվիզիոնի հրամանատար Արթուր Վարդանյանը հայտնել է, որ անձնակազմը ձեռք է բերել համապատասխան գիտելիքներ ինչպես մարտավարատեխնիկական բնութագրի, այնպես էլ համալիրը կիրառելու վերաբերյալ։

Ռուսաստանյան նորագույն արտադրության հակատանկային հրթիռային համալիրով կրակի վարման առավելագույն հեռահարությունը ցերեկը՝ 5500 մ է, իսկ գիշերը՝ 3500 մ: Նվազագույն հեռահարությունը՝ 100 մ է, թիրախի առավելագույն ճակատային արագությունը՝ 70 կմ/ժ: Կառավարման համակարգը՝ կիսաավտոմատ է, լազերային ճառագայթով: Հրթիռի տրամաչափը կազմում է 152 մմ, զանգվածը՝ 26 կգ, մարտական մասը՝ 7կգ:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: Պայմանագրի շրջանակներում, ի թիվս այլ զինատեսակների, նախատեսված էր նաև «Կորնետների» ձեռքբերումը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---