Ռուս վարձկանը պատմել է Սիրիայում ՌԴ և Ուկրաինայի 50 զոհված քաղաքացիների մասին

Ռուս վարձկանը պատմել է Սիրիայում ՌԴ և Ուկրաինայի 50 զոհված քաղաքացիների մասին

PanARMENIAN.Net - Մասնավոր զինվորական «Վագներ» ըկերությունից ռուս վարձկանը պատմել է, որ Սիրիայի Դեր Զորում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով փետրվարի 7-ին ՌԴ և Ուկրաինայի 50 քաղաքացի է զոհվել, գրում է «Վեդոմոստին»:

Ըստ պարբերականի զրուցակցի, հարվածից անմիջապես հետո հայտնի էր 23 զոհի, իսկ մի քանի օր անց՝ 50 զոհվածի մասին: Վիրավորվել է 70 մարդ:

«Հավանաբար, դա կապված է նրա հետ, որ նույնականացման համար ժամանակ էր պահանջվում, հնարավոր,է մահացել է նաև վիրավորների մի մասը: Բացի այդ, ռուսների հետ գործող սիրիական ISIS Hunter ջոկատի պաշտոնական ռեսուրսներից հայտնի է այդ ջոկատի առնվազն 10 անդամի թաղման մասին»,-գրում է թերթը:

Ըստ պարբերականի, չի կարելի բացառել, որ զոհվածների ընդհանուր քանակը, այդ թվում սիրիացի մարտիկների, կարող է հասնել 100-ի: Հենց այդ քանակի կորուստների մասին էր հայտնել Պենտագոնի ներկայացուցիչը:

Մեկ շաբաթ է, ինչ ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկվում է Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածից զոհված ռուս պայմանագրայինների թիվը, որոնք գործել են մասնավոր կազմակերպության կազմում: Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջին անգամ խոստովանեց ռուս վարձկանների սպանության փաստը Սիրիայում, անվանելով 5 մարդու անուն:

Ընթերցեք նաև. Արյուն և ավազ (վիդեո).Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---