Մարտի 1-ից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով

Մարտի 1-ից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով

PanARMENIAN.Net - 2018-ի մարտի 1-ից հորմոնալ պրեպարատները, հակաբիոտիկները և պրոտեին պարունակող դեղամիջոցները դեղատներից հնարավոր կլինի գնել միայն բժշկի դուրս գրած դեղատոմսով: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Նախատեսվում է դեղերի բացթողման նոր կարգ, վերահսկման մեխանիզմներ սահմանել», - ասել է փոխնախարարը:

Նա ընդգծել է, որ այսպիսով բժիշկների համար դեղատոմսի դուրսգրումը կապահովի վերահսկողություն, որ նա ճիշտ դեղեր է նշանակել, իսկ հիվանդին էլ դեղատոմսի առկայությունը թույլ կտա օգտագործել ճիշտ դեղ՝ ստույգ քանակով:

«Բազմաթիվ մարդիկ ինքնաբուժում են իրականացնում, գալիս են դեղատուն ու հարցնում՝ ինչ կարելի է օգտագործել ու դեղատան աշխատակիցը, որը պատշաճ կրթություն չունի, դեղ է վաճառում: Դեղ վաճառելու պրոցեսից մենք ուզում ենք անցում կատարել դեղի բացթողման», - նշել է նա:

Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում գրանցված 4723 դեղից 3632-ը վաճառվելու է դեղատոմսով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---