ՀՀ 7 բռնցքամարտիկ կմասնակցի «Ստրանջա» մրցաշարին

ՀՀ  7 բռնցքամարտիկ կմասնակցի «Ստրանջա» մրցաշարին

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-25-ը Սոֆիայում կանցկացվի բռնցքամարտի «Ստրանջա» ավանդական միջազգային մրցաշարը: Ըստ նախնական հայտերի մրցաշարին կմասնակցի 34 երկրի մոտ 300 մարզիկ:

Ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Բուլղարիա է մեկնել 7 բռնցքամարտիկ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վրա հղումով:

Սոֆիայում կմրցեն Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Համբարձում Հակոբյանը (75 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---