Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել

Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել

PanARMENIAN.Net - Բջիջներում քրոմոսոմների պաթոլոգիկ քանակի զարգացման կանխումը կարող է նպաստել ծերացման դեմ պայքարին: Նման եզրակացության են եկել մի խումբ գիտնականներ Պորտուգալիայից, որոնց հետազոտությունը հրապարակվել է BioRxiv.org. կայքում:

Գիտնականները փորձեր են դրել կրծողների վրա՝ խախտելով միտոզի (բջիջների անուղղակի բաժանման պրոցեսը, որի ընթացքում քրոմոսոմները տեղ են գրավում երկու նոր կորիզների միջև) համար պատասխանատու մեխանիզմը: Միտոզի մեխանիզմի խանգարումը հանգեցրել է պրոգերիայի՝ վաղաժամ ծերության, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այնուհետեև գիտնականները ուսումնասիրել են ծերացման մարկերները ֆիբրոպլաստների բջիջներում, որոնց նմուշները վերցրել են մանուկներից, միջին տարիքի մարդկանցից և տարեցներից: Պարզվել է, որ տարիքի հետ օրգանիզմում առաջանում է Forkhead box M1 սպիտակուցը, որը կանոնակարգում է բջիջների բաժանումը վերահսկող գեների ակտիվությունը:

Այդ սպիտակուցի քանակի արհեստական ավելացումը տարեցների բջիջներում նպաստել է քրոմոսոմների անոմալ աճի կասեցմանը և ծերացման մարկերների նվազեցմանը: Ինչպես նշում են գիտնականները, իրենց էքսպերիմենտի արդյունքները պետք է նպաստեն ծերացման դեմ պայքարի թերապևտիկ մեթոդների մշակմանը, որոնք հիմնված կլինեն միտոզի արդյունավետության բարձրացմանը Forkhead box M միջոցով:

Միտոզը բջջի անուղղակի բաժանումն է, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---