Հայ քիկբոքսերն աշխարհի չեմպիոն է դարձել նոկաուտով (վիդեո)

Հայ քիկբոքսերն աշխարհի չեմպիոն է դարձել նոկաուտով

PanARMENIAN.Net - Միջազգային Glory կազմակերպությունը, որը զբաղվում է քիկբոքսերների մենամարտերի կազմակերպմամբ, Չիկագոյում անցկացրել է հայազգի մարտիկ Հարութ Գրիգորյանի և հոլանդացի մարտիկ Մուրթել Գրոնարթի մենամարտը: Գրիգորյանը հաղթել է առաջին իսկ ռաունդում:

Հարութ Գրիգորյանն աշխարհի չեմպիոն է դարձել կիսամիջին քաշում՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին 1 րոպե 50 վայրկյանում, հայտնում է Նովոստի Արմենիան:

Հարութ Գրիգորյանի և Մուրթել Գրոնարթի նախորդ մենամարտը տեղի է ունեցել Փարիզում, որտեղ Նիդերլանդների ներկայացուցիչը նոկաուտի էր ենթարկել հայ մարզիկին մեջքից՝ բուռն էմոցիաներ առաջացնելով նրա երկրպագուների շրջանում, որոնցից երկուսը նույնիսկ ռինգ բարձրացան և հարվածեցին հոլանդացուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---