Վարչապետ. Տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է 10,2%-ով

Վարչապետ. Տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է 10,2%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2018 թվականի հունվարին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,2%: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Ըստ վարչապետի, հաշվետու ժամանակահատվածում աճ է գրանցվել նաև արդյունաբերութան ոլորտում՝ մոտ 14%, շինարարության՝ 19,7%: Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 47,6%-ով, արտահանումը՝ 45,2%-ով, ներմուծում՝ 48,9%-ով:

2017-ին տնտեսական ակտիվությունն աճել է 7,7%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26,9%-ով, արտահանումը՝ 25,2%-ով, ներմուծումը՝ 27,8%-ով, ծառայությունների մատուցման ոլորտում աճը կազմել է 14,4%, արդյունաբերության աճը՝ 12,6%, գնաճը կազմել է 2,6%:

«2017-ի ընթացքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունն աճել է 26,1%-ով, Հայաստանից արտահանումը՝ 44,6%-ով, ներմուծումը՝ 19,1%-ով»,- նշել է վարչապետը:

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի խոսքով՝ ՀՀ-ՌԴ երկկողմ ապրանքաշրջանառությունը երկրների գործակցության պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի է հասել՝ կազմելով ավելի քան $1,7 մլրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---