Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic-ին

Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic-ին

PanARMENIAN.Net - Բեռլինում կայանալիք շախմատի հավակնորդների մրցաշարից հետո գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդես կգա Grenke Сhess Сlassic միջազգային մրցաշարում:

Տասը գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարը կանցկացվի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում մարտի 31-ից ապրիլի 9-ը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Արոնյանից բացի կմեկնարկեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Արկադի Նայդիչը (Ադրբեջան), Հոու Յիֆանը (Չինաստան), Գեորգ Մեյերը (Գերմանիա), Մատիաս Բլյուբաումը (Գերմանիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---