ԶԼՄ. Վենգերն առաջիկա խաղում Մխիթարյանին հանգիստ կտա

ԶԼՄ. Վենգերն առաջիկա խաղում Մխիթարյանին հանգիստ կտա

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է հանգիստ տալ ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Էսթերսունդի» հետ սպասվող խաղում: Այս մասին գրում է The Daily Star-ը:

«Արսենալը» Եվրոպայի լիգայի մրցափուլում «Էսթերսունդի» հետ վերջին հանդիպմանը հաղթել են 3-0 հաշվով:

«Զինագործները» շվեդական ակումբի հետ կհանդիպեն փետրվարի 23-ին՝ Երևանի ժամանակով 00:05-ին:

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»- «Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---