Մացառախոզի որսագողության դեպք է բացահայտվել

Մացառախոզի որսագողության դեպք է բացահայտվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։

Իջևանի բնակիչ 70-ամյա Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ, ինչպես և 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող, գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, փամփշտատուփ՝ 16 փամփուշտով, դանակ ու սղոց։

Պարզվել է, որ հրացանն ապօրինի է։ Աշոտ Ղևոնդյանը ոստիկաններին հայտնել է, որ մացառախոզը որսացել է անտառում լարած թակարդով։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---