ՌԴ Առաջին ալիքը հերքել է «Վրեմյայից» Անդրեևայի հեռանալու լուրը

ՌԴ Առաջին ալիքը հերքել է «Վրեմյայից» Անդրեևայի հեռանալու լուրը

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Եկատերինա Անդրեևան ժամանակավորապես կհեռանա «Վրեմյա» լրատվականի եթերի եվրոպական ժամային գոտների թողարկումներից, հաղորդումից նրա հեռանալու մասին խոսք չկա: Այդ մասին Ինտերֆաքսին է հայտնել Առաջին ալիքի մամուլի ծառայության ղեկավար Լարիսա Կրիմովան:

Փետրվարի 19-ին սկսել է գործել ծրագրի նոր՝ վերազինված ստուդիան, որի հաղորդավարը ժամանակավորապես Առաջին ալիքի լրատվականի ղեկավար Կիրիլ Կլեյմյոնովն է, որը համակարգում էր նոր տեխնոլոգիայի գործարկումը:

«Եկատերինա Անդրեևան և Վիտալի Ելիսեևն առայժմ կվարեն լուրերի շաբաթօրյա թողարկումները, ինչպես նաև կփորձարկեն ստուդիան մյուս ժամային գոտիներում»,-ասել է Կրիմովան: Անդրեևան և Ելիսեևը կվերադառնան եվրոպական հեռարձակման ժամերի թողարկումներ, երբ կյուրացնեն նոր ստուդիայի հնարավորությունները: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին «Վրեմյա» լրատվականից Անդրեևայի հեռանալու մասին, որը նա վարում է արդեն ավելի քան 20 տարի: Անդրեևան Վլադիմիր Պուտինի սիրելի հաղորդավարուհին է, նա 56 տարեկան է։ Լուրեր էին շրջանառվում, որ հեռացման պառճառներից մեկը նաև Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էրնստի հետ ունեցած երկարատև տարաձայնություններն են, նշում է աղբյուրը։ Ըստ BBC-ի, նրան ուզում էին հեռացնել դեռ 2009-ին, սակայն Պուտինն անձամբ է արգելել նման որոշումը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---