Ջոքերը գլխավորել է կինոյի պատմության մեջ գլխավոր չարագործների վարկանիշը

Ջոքերը գլխավորել է կինոյի պատմության մեջ գլխավոր չարագործների վարկանիշը

PanARMENIAN.Net - Vulture պորտալը կազմել է 25 ամենահայտնի, անսովոր և պրոֆեսիոնալ դերակատարմամբ հակահերոսների վարկանիշը սուպերհերոսական ֆիլմերում: Ցանկը գլխավորել է Ջոքերը Բեթմենի մասին «Սև ասպետը» 2008թ. ֆիլմից:

Ժապավենում գլխավոր չարագործի դերը կատարել է Հիթ Լեջերը, այդ ֆիլմը վերջիններից էր դերասանի կարիերայում, որը մահացավ 2008-ի հունվարին: Այդ դերակատարման համար Լեջերը հետմահու «Օսկարով» պարգևատրվեց:

Երկրորդ հորիզոնականում սևամորթ չարագործ Էրիկ Քիլմոնգերն է 2018-ի «Սև հովազը» ֆիլմից: Չարագործի դերը կատարել է Մայքլ Ջորդանը: Երրորդ տեղում Կատու կինն է Միշել Փֆայֆերի կատարմամբ Թիմ Բերթոնի «Բեթմենը վերադառնում է» 1992թ. ֆիլմում, գրում է Lenta.ru-ն:

Ցուցակը եզրափակում է Գվեն Գրեյսոնը «Բարձրագույն պիլոտաժ» ֆիլմից, որի դերը կատարել է Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը:

Ջոքերը չարագուշակ ծաղրածու է DC Comics աշխարհից: Բեթմենի մասին ֆիլմերում հակառակորդի դերերը կատարել են Սեսար Ռոմերոն, Ջեք Նիքոլսոնը և Հիթ Լեջերը: Կերպարը հայտնվել է նաև «Ինքնասպանների ջոկատը» մարտաֆիլմում, որտեղ այդ դերը կատարել է Ջարեդ Լետոն:

Warner Bros. կինոստուդիան մտադիր է Ջոքերի դերը Լեոնարդո դի Կապրիոյինառաջարկել Բեթմենի հակառակորդին նվիրված նոր նախագծում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---