Amazon-ի հիմնադիրը 152 մետրանոց մեխանիկական ժամացույց է կառուցում, որն աշխատելու է 10.000 տարի

Amazon-ի հիմնադիրը 152 մետրանոց մեխանիկական ժամացույց է կառուցում, որն աշխատելու է 10.000 տարի

PanARMENIAN.Net - Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է մեխանիկական ժամացույցի կառուցումը, որն առանց մարդու միջամտության աշխատելու է 10.000 տարի: Այդ մասին նա պատմել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«500 ֆուտ բարձրությամբ (152,4 մ՝ խմբ.) ժամացույցը, որի բոլոր մասերը մեխանիկական են, գործի է դրվելու ցերեկային և գիշերային ջերմաստիճանային ցիկլերով, որոնք սինքրոնացվում են կեսօրին: 10000YearClock-ը հավաքում է հանճար Դեննի Հիլլիսը, ինչպես նաև Զանդեր Ռոուզը և մի ամբողջ թիմ»,-գրել է գործարարը:

Բեզոսը 42 մլն դոլար է ներդրել նախագծի մեջ: Ժամացույցը կառուցվում է լեռան խորքում՝ արևմտյան Տեխասում, գրում է Lenta.ru-ն Fox News-ի վրա հղումով:

2011-ին գործարարն այսպես էր խոսել ժամացույցի մասին. «10.000 տարում ԱՄՆ-ն կդադարի գոյություն ունենալ: Ամբողջ քաղաքակրթություններ կզարգանան և անկում կապրեն: Կառավարման նոր համակարգեր կստեղծվեն: Դուք չեք կարող պատկերացնել, ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինի աշխարհը, սակայն մենք կփորձենք անցնել այդ ամենի միջով ժամացույցի օգնությամբ»:

Տեղադրման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Սարքը հասանելի կլինի այցելուների համար, երբ ամեն ինչ ավարտին հասցվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---