Տարասովան հանճար է անվանել Մեդվեդևային21 փետրվարի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Գեղասահքի վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան մեկնաբանել է ռուսաստանցիների ելույթները կարճ ծրագրում՝ Փհենչհանի Օլիմպիադայում: Նա նշել է, որ հետաքրքրությամբ էր հետևում ռուսաստանցի գեղասահորդներ Ալինա Զագիտովայի և աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևայի (Բաբասյան) դիմակայությանը: Նրանք առաջատար են կարճ ծրագրում: Տարասովան բարձր է գնահատել Զագիտովայի վարպետությունն ու Մեդվեդևային մարդկային հատկությունները: «Ալինային մի քանի տարի է գիտեմ: Նա իսկական աստղ է: Իսկ ինչ վերաբերում է Մեդվեդևայի հետ հարաբերություններին...Տեսե՞լ եք նրաց մամուլի ասուլիսը: Ժենյան թարգմանում էր Ալինային: Դա շատ խոսում է: Ժենյան իսկական մարդկային հանճար է»,-ասել է Տարասովան, գրում է Sport-express.ru-ն: Մեդվեդևան և Զագիտովան ազատ ծրագրով հանդես կգան փետրվարի 23-ին: Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել Օլիմպիադայի անձնական մրցումների կարճ ծրագրում՝ գերազանցելով իր իսկ ցուցանիշը: Նրա արդյունքը 81,61 միավոր է: Սակայն 10 րոպե անց ՌԴ-ն ներկայացնող մեկ այլ գեղասահորդուհի Ալինա Զագիտովան գերազանցել է Մեդվեդևային՝ 82,92 միավոր ստանալով և նոր ռեկորդ սահմանելով: Ավելի վաղ Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդով առաջին տեղն է գրավել Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերի թիմային մրցումների կարճ ծրագրում:Մեդվեդևան 81,06 միավոր է հավաքել և թարմացրել է իր իսկ ռեկորդը, որը նա սահմանել էր 2017-ի աշխարհի Տոկիոյում կայացած առաջնությունում (80,85): Մեդվեդևային արդյունքը թույլ տվեց ՌԴ թիմին երկրորդ տեղը զբաղեցնել կարճ ծրագրերի թիմային մրցումներում և շարունակել պայքարը մեդալների համար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղևորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութե Կիրանցի ղեկավար. Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր հողերը վերադարձնելու ենք Տավուշի 4 գյուղ հանձնելու Ադրբեջանի պահանջի վերաբերյալ Կիրանցի գյուղապետն ասել է, որ դրանք ադրբեջանական գյուղեր են Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները ՀՀ հետ խաղաղ գործընթացից» Նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը Փաշինյան․ ՀՀ այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցուցադրել եմ նաև Տավուշում «Հարցեր կային, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ ու ավելի գործնական զգացի»,-ասել է նա |