Ռոստով ՀՀ-ից ապօրինաբար կապիկներ են ներկրել․ Նրանց մահ է սպառնում21 փետրվարի 2018 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ռոստովում Հայաստանից ապօրինի ներկրված կապիկներով բեռնված միկրոավտոբուս են հայտնաբերել: Կապիկներն այժմ իրեղեն ապացույցներ են հանդիսանում բժշկական նպատակներով կենդանիների մաքսանենգության գործում: «ՌԴ Չումակովի անվան պոլիոմիելիտի և վիրուսային էնցեֆալիտի ինստիտուտը 2015-ին իմունակենսաբանական դեղամիջոցների որակի վերահսկման նպատակով լաբորատոր կենդանիների գնման բաց մրցույթ էր հայտարարել: Հայտ ներկայացրել է միայն մեկ անձ՝ Էդուարդ Խաչատրյանը, որն էլ շահել է թենդերը»,-գրում է Ռոստովում հրատարակվող 1Rnd.ru-ն իրավապահ մարմիններում սեփական աղբյուրի վրա հղումով: Էդուարդ Խաչատուրյանի անունը շոշափվել է մամուլում կապիկների հետ կապված սկանդալների առնչությամբ: Ըստ պարբերականի, պայմանագրի գումարը կազմել է 81 մլն ռուբլի 189 կապիկի դիմաց: Կապիկների առաջին խմբաքանակն ապօրինի ճանապարհով Աֆրիկայից հասցվել է Հայաստան, հետո՝ Ռուսաստան: Դոնի Ռոստովում կապիկներով միկրոավտոբուսի բեռնաթափման արդյունքում հայտնաբերվել են փաստաթղթերի մնացորդներ, որոնք հաստատում են դրանց տեղափոխումը Հայաստանից: «Այժմ հայտնի է, որ Մոսկվայի անասնաբուժական կոմիտեն կեղծ տեղեկանքներ է տրամադրել կենդանիների համար: Ավելի քան 900 գլուխ կենդանու համար, որոնց Խաչատրյանը հասցրել է ինստիտուտ, ոչ մի տեղեկանք չի տրվել: Սակայն, կան ելքային տեղեկանքներ առ այն, որ ավելի քան 1000 կենդանի օգտագործվել է թեստավորման նպատակով»,-գրում է պարբերականը: Խոշոր չափերի խարդախության գործով քրեական գործ է հարուցվել, ներգրավված են ինչպես ձեռներեց Խաչատրյանը, այնպես էլ Չումակովի անվան ինստիտուտը: ՌԴ ապօրինի ներկրված կապիկները տեղափոխվել են Ռոստովի կենդանաբանական այգի՝ կարանտինի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում |