Ստրանջա-2018. ՀՀ 2-րդ բռնցքամարտիկը հաղթահարել է առաջին փուլը

Ստրանջա-2018. ՀՀ 2-րդ բռնցքամարտիկը հաղթահարել է առաջին փուլը

PanARMENIAN.Net - Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի «Ստրանջա» միջազգային մրցաշարում փետրվարի 20-ին հանդես է եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ:

Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) հաղթել է Բուլղարիան ներկայացնող բռնցքամարտիկին, իսկ Ժիրայր Սարգսյանը (56 կգ) զիջել է իսպանացի մրցակցին: Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հաղթել էր Վահե Բադալյանը (52 կգ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը

Փետրվարի 21-ին մրցաշարում առաջին մենամարտերը կանցկացնեն Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ) և Համբարձում Հակոբյանը (75 կգ): Արթուր Հովաննիսյանը (49 կգ) կմեկնարկի փետրվարի 22-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---