Մարիտ Բյորգենը՝ ամենատիտղոսակիր մարզիկը Օլիմպիադաների պատմության մեջ

Մարիտ Բյորգենը՝ ամենատիտղոսակիր մարզիկը Օլիմպիադաների պատմության մեջ

PanARMENIAN.Net - Դահուկորդուհի Մարիտ Բյորգենը Մայքեն Կասպերսենի հետ մրցազույգում բրոնզե մեդալ է նվաճել թիմային սպրիտում՝ զիջելով մրցակիցներին ԱՄՆ-ից և Շվեդիայից:

Նորվեգացի դահուկորդուհու համար այս պարգևը 14-րդն է դարձել Օլիմպիական խաղերում: Նա գերազանցել է Ուլե-Այներ Բյորնդալենի նվաճումը, որը 13 մեդալ ունի, գրում է Eurosport-ը:

Ընդհանուր առմամբ Բյորգենն Օլիմպիական խաղերում 7 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել: Փհենչհանում Մարիտը ոսկի է նվաճել 4х5 փոխանցավազքում և 2 բրոնզ՝ 10 կմ դահուկավազքում և թիմային սպրինտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---