Շիրակի մարզում 250.000 աշխատավարձով չոբան են փնտրում

Շիրակի մարզում 250.000 աշխատավարձով չոբան են փնտրում

PanARMENIAN.Net - Շիրակի մարզում 250.000 դրամ աշխատավարձով հովիվ է պահանջվել, սակայն այդ աշխատանքը ցանկացողներ չեն եղել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Նա ասել է, որ աշխատող գտնելու հարցում դժվարություններ է ունեցել նաև մեկ այլ գործատու՝ ելակի ջերմոց հիմնելիս, և ամբողջ գյուղում հնարավոր չի եղել հող փորող գտնել:

«Մի մասը ապրում է միայն նպաստով, մյուս մասը ծուլացել է: Փաստն այն է, որ գործատուն դժվարանում է աշխատող գտնել: Տարօրինակ հոգեբանություն կա, ասում են՝ ինչու՞ պիտի ես գամ քեզ համար աշխատեմ: Ես ինքս տեղում պետք է պարզեմ, թե ինչու աշխատել չեն ուզում»,- ասել է մարզպետը:

Ամփոփելով 2017-ին մարզում իրականացված ծրագրերն ու մարզպետարանի աշխատանքը, Խաչատրյանը նշել է, որ աճ է գրանցվել առողջապահության ոլորտում, սակայն անբարենպաստ տարի է եղել գյուղատնտեսության համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---