Քարերի սիմֆոնիայի մոտ շինարարություն է ընթանում

Քարերի սիմֆոնիայի մոտ շինարարություն է ընթանում

PanARMENIAN.Net - Գառնի գյուղի տարածքում գտնվող Քարերի սիմֆոնիա հուշարձանի մոտ կառուցապատման աշխատանքներ են ընթանում: Այս մասին գրառում և լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Հովհաննիսյանը:

Ըստ օգտատիրոջ, այստեղ կառուցվում է հանրային սննդի օբյեկտ:

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Այն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում:

Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---