Թրամփն առաջարկել է զինել ամերիկացի ուսուցիչներին

Թրամփն առաջարկել է զինել ամերիկացի ուսուցիչներին

PanARMENIAN.Net - Ֆլորիդայի դպրոցում զանգվածային սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին: Այդ նախաձեռնությամբ Թրամփը հանդես է եկել Սպիտակ տանը փետրվարի 21-ին հանցագործության վկաների հետ հանդիպմանը: Բացի այդ, Թրամփը խոստացել է խստացնել վերահսկողությունը զենքի գնման հարցում: Հանդիպմանը մասնակցել է նաև սպանված աշակերտուհիներից մեկի հայրը:

Թրամփը հայտարարել է, որ գերատեսչությունների առջև խնդիր կդրվի հետագայում ևս զենք վաճառելիս «լինել շատ խիստ անձնական տվյալները ստուգելու հարցում»: Առաջին հերթին հաշվի կառնվի գնորդի հոգեկան առողջությունը, գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ նախագահն առաջարկել է, որ որոշ ուսուցիչներ զենքի տիրապետման դասընթացներ անցնեն: Ըստ Թրամփի, դա հարկավոր է, որպեսզի դպրոցների աշխատակիցները կարողանան դիմադրել հնարավոր հանցագործներին: Նա հայտարարել է, որ ինքն ու կառավարության անդամները բազում գաղափարներ ունեն Ֆլորիդայում կատարված հանցագործության պատասխան գործողությունների վերաբերյալ և այժմ հարկավոր է ընտրել լավագույնները:

Առնվազն 17 մարդ է զոհվել փետրվարի 15-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում կրակոցների հետևանքով: Զոհվել են ինչպես ուսուցիչներ, այնպես էլ աշակերտներ: 12 մարդ շենքում է սպանվել, 2-ը՝ դպրոցի բակում, մեկը՝ փողոցում: Երկու վիրավոր մահացել է հոսպիտալում:Հարձակվողը կրակել է AR-15 ինքնաձիգից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---