Amnesty International. ՀՀ-ում ընտրությունները ուղեկցվել են «ձայների գնմամբ և ճնշումներով»

Amnesty International. ՀՀ-ում ընտրությունները ուղեկցվել են «ձայների գնմամբ և ճնշումներով»

PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2017-2018 թվականների զեկույցում անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններում ընտրախախտումների դեպքերին:

Նշվում է, որ ԵԱՀԿ դիտորդները հաղորդել են, որ ընտրություններն ուղեկցվել են ձայների գնման, պետական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումների գործադրմամբ, որոնք նպատակ են ունեցել քվեներ ապահովել իշխող կուսակցության համար: Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվել են բռնության միջադեպերով:

Անդրադառնալով 2016 թվականի հուլիսյան իրադարձություններին, զեկույցի հեղինակները նշում են, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվել հարյուրավոր մարդկանց նկատմամբ, ինչի հետևանքով նրանցից շատերը վիրավորվել են և կամայական կերպով ձերբակալվել: Իսկ ոստիկանության կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հետաքննությունները չեն հանգեցրել մեղադրանքների առաջադրման: Նշվում է նաև, որ Հայաստանում արաձանգրվել են արդար դատավարության իրավունքի խախատումներ:

Զեկույցում նշվում է, որ Ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD) անհանգստություն է հայտնել փոքրամասնությունների, փախստականների, ապաստան հայցողների տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների պաշտպանության մասին տվյալների բացակայության վերաբերյալ: Մասնավորապես նշվել է բոշաների և մոլոկանների մասին տեղեկատվության պակասը, և կոմիտեն խնդրի լուծման համար դիմել է իշխանություններին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---