Մխիթարյանը կմասնակցի «Էսթերսունդի» հետ խաղին

Մխիթարյանը կմասնակցի «Էսթերսունդի» հետ խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փետրվարի 22-ին կմասնակցի եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Էսթերսունդի» հետ խաղին: Այդ մասին ասվում է լոնդոնյան ակումբի Twitter-ի միկրոբլոգում:

«Արսենալ»-«Էսթերսունդ» հանդիպումը տեղի կունենա «Էմիրեյթս» մարզադաշտում: Առաջին խաղն ավարտվել է 3:0 հաշվով հօգուտ «Արսենալի»:

Մխիթարյանը 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Էսթերսունդի» հետ խաղում: 84-րդ րոպեին նա փոխարինվել է:

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք էր հայտնել, որ լոնդոնյան ակումբը կարող է հաղթել Եվրոպայի լիգայում: Այդ մասին հայ ֆուտբոլիստը հայտարարել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Էսթերսունդի» հետ խաղից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---