Amazon-ի հիմնադիրը մեկ օրում ավելի քան $ 1 մլրդ է վաստակել

Amazon-ի հիմնադիրը մեկ օրում ավելի քան $ 1 մլրդ է վաստակել

PanARMENIAN.Net - Amazon առցանց ծառայության ղեկավար Ջեֆ Բեզոսը մեկ օրում 1,15 մլրդ դոլար է վաստակել: Դա տեղի է ունեցել ընկերության բաժնետոմսերի արժեքի բարձրացման հաշվին, այն առաջին անգամ գերազանցել է 1.500 դոլարը մեկ արժեթղթի դիմաց: Դա բխում է սակարկությունների տվյալներից և Bloomberg Billionaires Index վարկանիշից:

Փետրվարի 21-ի տվյալներով Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 1 տոկոսով՝ հասնելով 1482,92 դոլարի, առավելագույն գինը եղել է 1503 դոլար: 2018-ին ընդհանուր առմամբ ընկերության բաժնետոմսերը թանկացել են 26,5%, գրում է Lenta.ru-ն:

Բեզոսի կարողությունը հասել է 124 մլրդ դոլարի, նա նախկինի պես առաջին հորիզանականում է Bloomberg Billionaires Index ցուցակում:

Ցանկի երկրորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է 91,6 մլրդ դոլար կարողությամբ, 3-րդ տեղում՝ ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը 86,2 մլրդ դոլար կարողությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---